Հանգիստ Դուբայում

Օգտակար խորհուրդներ

Դուբայ հանգիստ / Մեր մասին


 


Ընկերությունը զբաղվում է արտագնա զբոսաշրջությամբ: Հանդես է գալիս Dubai Travel ապրանքային նշանի ներքո. մասնագիտացած է Դուբայի և այլ Էմիրությունների ուղղությամբ տուրերի կազմակերպմամբ. առաջարկում ենք Երևան Դուբայ տուր :


Առաջարկում ենք հանգիստը Դուբայում ամբողջական փաթեթներ, որոնք ներառում են ավիատոմսերի և հյուրանոցների ամրագրում Դուբայ, Շարժա, Ֆուջեիրա և մնացած էմիրություններում, ճանապարհորդական ապահովագրություն, դիմավորում և ճանապարհում (տրանսֆեր), էքսկուրսիաների կազմակերպում, խորհրդատվական և տեղեկատվական աջակցություն. մեր գրասենյակից սպասարկումը շարունակվում է նաև Արաբական Միացյալ Էմիրություններում:
Մեր գրասենյակում Շարժա տուրեր ամրագրումները հաճախականությամբ երկրորդ տեղում են դեպի Դուբայ տուրեր ամրագրումներից հետո:


Ունենք ծովափնյա հանգիստ Դուբայում կազմակերպող փորձված և հուսալի գործընկերներ, որոնք կընդունեն ու կշարունակեն հանգստի կազմակերպման գործընթացը:

Ունենք էքսկուրսիոն բացառիկ պայմանագրեր, որոնք մեզ թույլ են տալիս լինել գերմրցունակ հայաստանյան տուրիստական շուկայում Արաբական Միացյալ Էմիրություններ տուրեր առաջարկող ընկերությունների շրջանում:


ԻՆՉՈՒ՞ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԵԿՆԵԼԻՍ ԴԻՄԵԼ ՄԵԶ

 Գիտենք Էմիրություններում հանգստի մասին ավելին, քան որևէ այլ տուր ընկերություն ՀՀ-ում, քանի որ 11 տարի աշխատում ենք միայն Էմիրությունների ուղղությամբ:

 Արաբական Միացյալ Էմիրությունների տուր օպերատորների հետ ուղիղ ենք աշխատում՝ առանց միջնորդների, քանի որ մասնագիտացված ենք. աշխատում ենք միայն Էմիրությունների ուղղությամբ: ՈՒղիղ աշխատելու փաստով է նաև պայմանավորված մեր առաջարկած ծառայությունների մատչելիությունը:

 ՈՒնենք ամենաշատ գործընկերները Էմիրություններում, քան որևէ այլ տուր ընկերություն ՀՀ-ում, քանի որ 11 տարի "գիշեր-ցերեկ" փնտրում և գտնում ենք գործընկերներ միայն Էմիրություններում, քանի որ աշխատում ենք միայն Էմիրությունների ուղղությամբ: Ամենաշատ գործընկերներ ունենալու փաստով է նաև պայմանավորված մեր առաջարկած ծառայությունների բազմազանությունն ու խելամիտ գինը:

 Միայն մեկ ուղղությամբ աշխատելով՝ ստեղծել ենք գործընկերների մեծ ցանց առանձին վերցրած երկրում (Արաբական Միացյալ Էմիրություններ), ովքեր, անհրաժեշտության դեպքում, օպերատիվ կլուծեն ձեր հանգստի ընթացքում պատահաբար ծագած այս կամ այն խնդիրը՝ 24/7 ռեժիմով:

 Էմիրություններում մեր առաջարկած էքսկուրսիաները ( turer Dubayum ) ամենամատչելիներից են ՀՀ-ում՝ բարձր վարկանիշով, քանի որ աշխատում ենք միայն Էմիրությունների ուղղությամբ և ունենք բազմաթիվ գործընկերներ, որոնց առաջարկներից ընտրում ենք մեր տուրիստին հարմար տարբերակը:

 

Բարի ճանապարհ Դուբայ ծով:


~ Ծովափնյա հանգստի հարցումն արա՛ այստեղ. www.Rest.Dubaitravel.am

 

Դուբայում չկա, Ֆուջեիրայում կա




Ֆուջեիրայում կա, Դուբայում չկա
 

Ամենից հաճախ ինչ զգացողություններ են մեզ մոտ առաջանում, երբ լսում ենք “ցլամարտի” մասին:

Միանգամից ասեմ, որ իսպանական կորիդա (ցլամարտ) ներկայացմանը կտրուկ բացասական եմ վերաբերվում, քանզի ինչ էլ մեզ ասեն սովորույթների և նմանատիպ այլ բաների մասին, իմ կարծիքով, կորիդան՝ ցուլի ամենասովորական սպանություն է:
Իսկ այդ բոլոր խոսակցությունները "մենամարտի" և այլնի մասին, որոնք արդարացնում են այդ սպանությունը՝ "չար դևի" հորինվածքներ են: Սակայն, ցավոք սրտի, բոլոր արյունալի տեսարանները՝ գլադիատորների մենամարտերից սկսած և ավարտված գլխատումներով բազմամարդ հրապարակներում (անգամ մեր օրերում) ամբոխի մոտ միշտ էլ պոպուլյար են:
#
Սակայն կան նաև ընդունված բացառություններ, երբ, օրինակ, ցլամարտերը կարելի է համեմատել մարզական միջոցառման հետ, որտեղ ոչ մի "արյուն" չկա, առավել ևս՝ զոհեր: Այդպիսի մարտեր անցկացվում են Ֆուջեյրա էմիրությունում, որն, ինչպես գիտեք, մտնում է Արաբական Միացյալ Էմիրությունների կազմի մեջ:
Ֆուջեյրայում դա ամենադիտվող և տարածված մարզաձևն է: Ցլամարտերը արդեն սովորույթ են դարձել այդ էմիրաթի համար. տվյալ մարզաձևը արդեն շատ տարիներ հանդիսանում է արաբ ժողովրդի մշակութային հարուստ ժառանգության մասնիկը:

Յուրաքանչյուր ուրբաթ, բացառությամբ ամռան ամիսների, 16:00-ից մինչև 19:00 ԱլՖուջեյրայի և Կալբայի սահմանին, հատուկ հարմարեցված մարզադաշտում հավաքվում են գրավիչ տեսարանի բազմաթիվ սիրահարներ: Բոլորն անհամբերությամբ ուզում են իմանալ, թե որ ցուլը այսօր կդառնա ուժեղագույնը՝ հաղթող դուրս կգա:

Կրկնում եմ, որ Ֆուջեյրայում ցլամարտերը հենց մարզական միջոցառում են համարվում, որտեղ հիմնական նպատակը որևէ մեկին սպանելը չէ (կամ վիրավորել կամ հաշմեցնել) այլ ցույց տալ սեփական ուժը, համառությունը և "պոզահարել" հակառակորդին: Ասեմ ավելին, դատավորը (կա դատավոր, ինչպես ցանկացած սպորտաձևում) ուշադիր հետևում է ցլերին և նվազագույն կասկածի դեպքում, երբ ցուլը կարող է ստանալ հնարավոր վնասվածք, միանգամից դադարեցնում է մարտը:

Մարտը սկսվում է նրանից, որ ցլերին մոտեցնում են իրար և, պարանների օգնությամբ իջեցնելով գլուխները, բառացի՝ տալիս են ճակատ-ճակատի: Իսկ հետո արդեն "մարտի է բռնվում" ցլային բնազդը. ինչպես հայտնի է՝ ցուլերը չեն սիրում զիջել: Ցուլի "խնդիրն է" ճանապարհից հեռացնել հակառակորդին և ստիպել նրան փախուստի դիմել: Չափազանց գեղատեսիլ է...

Ցլերը մռնչում են, ակնակապիճներից դուրս պրծած "արյունով լցված" աչքերով, սմբակներով խփում են գետնին (դաշտը նախապես հատուկ խոնավացնում են, հակառակ դեպքում ցլերը չեն երևա բարձրացած "ավազամրրիկի" մեջ)... բերանից հոսող փրփուր... ոգևորված հանդիսականները տրիբունաներից երբեմն այնպես են գոռում, որ խլացնում են անգամ ցլերին: Ցնցող տեսարան է... Դա տեսնել է պետք:

Ցլամարտը երկար չի տևում. մոտ 10 րոպե, հետո մի փոքր դադար, և արենա են դուրս բերում նոր զույգի:


~ Ծովափնյա հանգստի հարցումն արա՛ այստեղ. www.Rest.Dubaitravel.am

Խաչ




Արդյունքում՝ քրիստոնեական խաչ
 

Դուբայում Բուրջ ալ Արաբ հյուրանոցը նման է կայմով առագաստանավի: Տեֆլոնային հյուսվածքից պատրաստված առագաստը հյուրանոցին յուրահատուկ գեղեցկություն է հաղորդում:
"Առագաստ" հյուրանոցը կառուցվել է ափից 280 մետր հեռավորության վրա գտնվող արհեստական կղզու վրա` ծովում:

Իսկ ինչու՞ Արաբական ծոցից նկարված Բուրջ ալ Արաբ հյուրանոցի շատ քիչ լուսանկար կա: Իսկապես հյուրանոցի համարյա բոլոր լուսանկարները, որոնք կարելի է տեսնել ամսագրերում, զբոսաշրջային տպագիր նյութերում, գովազդում կատարված են ցամաքի կողմից:

Բուրջ ալ Արաբ հյուրանոցը ծովի կողմից (Պարսից ծոց) կոմերցիոն նպատակով լուսանկարելն արգելվում է, որովհետև այդ ռակուրսից երևում է հսկա խաչը՝ քրիստոնեության խորհրդանիշը:

Եթե հյուրանոցին նայեք Արաբական ծոցի կողմից, ապա կտեսնեք, որ "կայմը" և հենց հյուրանոցը միասին շատ նման են քրիստոնեական խաչին: Դա հասկացել են այն բանից հետո, երբ արդեն կառուցել վերջացրել են: Քրիստոնեական խաչի բարձրադիր "հավերժ" պատկերը մահմեդական երկրում:
"Առագաստ" հյուրանոցի ճարտարապետ բրիտանացի Թոմ Ռայթն ասել է, որ դա միտումնավոր չի արել:



Համացանցում այս ռակուրսով շատ քիչ լուսանկարներ կան: Նկատեցի՞ք խաչը:


~ Ծովափնյա հանգստի հարցումն արա՛ այստեղ. www.Rest.Dubaitravel.am

Արաբ կանայք ի՞նչ են թաքցնում աբայայի տակ




Ի՞նչ են թաքցնում Դուբայի արաբուհիները մուսուլմանական հագուստի տակ
 

Եթե Էմիրաթներում շոփինգի եք եղել, ապա տեսած կլինեք, թե ինչպես են մահմեդական սև հագուստով (աբայա) կանայք իրենց ամուսինների հետ գնումներ կատարում հագուստների խանութներից:
Երբևէ մտածել ե՞ք, թե ինչու՞ են արաբ կանայք գնում թանկարժեք բրենդային հագուստ, եթե այն, կրոնական սահմանափակումներից ելնելով, բացեիբաց կրել չեն կարող:

Ընտանիքի անդամները, ամուսինը արաբ կնոջ կյանքում ամենակարևոր մարդիկ են. նրանց համար են հագնվում: Շրջապատը արաբուհուն հետաքրքիր չէ: Ընտանիքում կարող են կրել բացարձակապես ցանկացած հագուստ, անգամ՝ կարճ շրջազգեստ:

Արաբ կինը, որպես կանոն, ունի մի քանի քեռի և մորաքույր, որոնք էլ շատ երեխաներ և թոռներ ունեն: Միայն նեղ ընտանեկան շրջապատում ամիսը մոտ 8 ծննդյան տարեդարձ են նշում: Ուստի բրենդային հագուստ հագնելու տեղ և ժամանակ շատ կա:
Եթե ինչ որ մեկը ծանր հիվանդությունից ապաքինվեց, ապա այդ առիթով ևս երեկույթ է կազմակերպվում:
Տարվա ընթացքում բազմաթիվ հարսանիքներ, ընթրիքներ և այլ հանդիսություններ են լինում: Յուրաքանչյուր տոնակատարության նոր հագուստով են ներկայանում:


~ Ծովափնյա հանգստի հարցումն արա՛ այստեղ. www.Rest.Dubaitravel.am



ԴՈՒԲԱՅ ԹՐԱՎԵԼ
տուրիստական ընկերություն

Երևան, Ազատության պողոտա 24/19
Բջջ. 055 007 493